Ադրբեջանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում Ադրբեջանի և Հարավային Սուդանի պաշտոնական ներկայացուցիչները ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև» դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիևը, իսկ Հարավային Սուդանի կողմից՝ դեսպան Ֆրենսիս Դենգը:
Հարավային Սուդանն իր անկախ կարգավիճակը ստացել էր 2011 թվականի հուլիսի 9-ին անկախության հռչակագրով, իսկ 2011 թվականի հուլիսի 14-ին դարձել էր ՄԱԿ-ի անդամ: Դրան նախորդել էր Հարավային Սուդանի ազգաբնակչության 2011 թ-ի հունվարի ինքնորոշման հանրաքվեն, որի արդյունքում Հարավային Սուդանի բնակչությունը կողմ էր արտահայտվել Սուդանից առանձնանալուն և անկախ պետություն ձևավորելուն: Ինքնորշման հանրաքվեն վերջ էր դրվել Սուդանի հարավային քրիստոնեական և հյուսիսային մուսուլմանական համայնքների միջև շուրջ 25 տարի տևած քաղաքացիական պատերազմին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում