Ա. Բախշյան. Կրթության որակը բավականին հեռու է աշակերտների ծնողների ակնկալածից
«Աշխարհն այսօր կրթության ոլորտում բարեփոխումների հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի: 21-րդ դարի կրթության ներկայացրած պահանջները շատ տարբեր են անցած դարաշրջանից: Եթե աշխարհն ունի, մենք առավել ևս ունենք այդ խնդիրներ»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով, այդ խնդիրները վերաբերում են հիմնականում կրթության կառավարմանը, միաժամանակ կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանի կրթական համակարգում ամենալուրջ խնդիրը կրթության որակն է: Փորձագետի խոսքով, կրթության որակը բավականին հեռու է աշակերտների ծնողների ակնկալածից: Օրինակ` նա նշեց, որ հիմնական դպրոցներում ավարտական քննությունների ժամանակ աշակերտների միջին գնահատականը եղել է 6-7 բալ, իսկ հոկտեմբերին ԳԹԿ-ի կողմից ավագ դպրոցներում անցկացված արտաքին ստուգման արդյունքների համաձայն աշակերտների գիտելիքների միջին գնահատականը եղել է 3,5, որը անցողիկ գնահատական չէ: «Սակայն այդ փաստը չի վերլուծվում` արդյո՞ք ինչն է դրա պատճառը»,- ասաց բանախոսը:
Խնդիրը լուծելու տարբերակներից է, ըստ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի, համագործակցության ապահովումը. շղթային պետք է կապված լինեն` ԿԳՆ, Կրթության պետական տեսչություն, Կրթության ազգային ինստիտուտ, ԳԹԿ, Մանկավարժական համալսարան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որոնք բոլորն էլ ապահովում են երեխաների կրթության որակյալ իրավունքը: Նա միաժամանակ ընդգծեց, որ կրթության որակի համար պետք է պատասխան տա կրթության լիազոր մարմինը, այսինքն` Կրթության և գիտության նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան