ՀՊՖՆ-ն նոր համերգաշրջանը սկսում է բարեգործական համերգով. ավստրալացի օպերային երգչուհի Լիզա Բելլ
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն սկսում է իր 2012-2013թթ. համերգաշրջանը` ներկայացնելով ավստրալացի օպերային երգչուհի Լիզա Բելլի մենահամերգը:
Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 2-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում հնչելու է Պուչինի, Կաչինի, Մոցարտ, Դվորժակ, Դելիբ, Ռոսինի, Պորպորա, Բելինի, Կանաչյան, Կոմիտաս: Համերգի հատուկ հյուրն է աշխարհահռչակ երգչուհի Արաքս Մանսուրյան (Ավստրալիա): Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:
Համերգն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները