Նոյեմբերին Արաքս գետի վրա տեղի կունենա հայ-իրանական համատեղ հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը
Իրանն ու Հայաստանը Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայան կկառուցեն:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ էներգետիայի նախարարի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Էսմայիլ Մահսուլին:
ԻԻՀ էներգետիկայի փոխնախարարը նշել է, որ Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն Արաքս գետի վրա 260 մեգավատ հզորությամբ համատեղ հիդրոէլեկտրակայան կառուցել, որի մի մասը համապատասխանաբար կլինի Իրանի տարածքում (Ղարե Չիլեր), իսկ մյուսը ՝ Հայաստանում (Մեղրի):
Էսմայիլ Մահսուլիի խոսքով՝ նոր կառուցվելիք հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը նախատեսվում է կատարել ս.թ. նոյեմբերի 18-ին:
Նախորդող տեղեկատվություն՝
Սերժ Սարգսյան. Հայ-իրանական համագործակցության օրինակների շարքը շուտով կհամալրի Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը
Երևանում մեկնարկել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան