Փորձագետ. Ավագ դպրոցների ուսումնական ծրագրերին համապատասխան դասագրքեր չկան
Ավագ դպրոցներում ունենք խնդիրներ, պատճառն այն է, որ ավագ դպրոցների մեկնարկը ռազմավարության մեջ գրվածին համապատասխան չի տրվել: Ասուլիսում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը` համաձայնվելով լրագրողի այն դիտարկմանը, թե ավագ դպրոցներն այսօր չեն կայացել:
Նրա խոսքով, ռազմավարությամբ հինգ չափորոշիչ կար, որին պետք է համապատասխանեցվեր ավագ դպրոցը` դպրոցը լիներ նորարար, աշխարհագրական դիրքը համապատասխան, ունենար նորմալ պայմաններ, լաբորատորիա, հագեցած գրադարան, ուսուցիչները պետք է ընտրվեին: «Սակայն ունենք ավագ դպրոցներ, որտեղ միայն ցուցանակի վրա փոփոխություն եղավ»,- ասաց բանախոսը:
Խոսելով ավագ դպրոցների ծրագրերի մասին, Ա. Բախշյանն ասաց, որ այդ ծրագրերը փորձարկված չեն, ծրագրերին համապատասխան դասագրքեր չկան: Նրա խոսքով, ծրագիրը պետք է բխի չափորոշչից, ծրագրից էլ բխի դասագիրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա