Շենքի փլուզումից տուժածի վիճակը ծանր է
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո:
Առողջպահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքում։
Նույն աղբյուրի հաղորդմամբ, Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։
Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա