«Առավոտ». ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին առաջարկվել է ՌԴ ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը
«Առավոտի» ունեցած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:
Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մասնավորապես մի շարք խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում են վարչապետի համակուրսեցի, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ Ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը և այլք:
Թերթի տեղեկությունների համաձայն` նման առաջարկով վարչապետ Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: