Չիգորինի հուշամրցաշարում 4 հայ շախմատիստներ առաջատարների շարքում են
Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը և Նիկիտա Մատինյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արթուր Գաբրիելյանը և Գոռ Հայրապետյանը վաստակել են 2,5-ական միավոր: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Վահե Բաղդասարյանն ու Ալինա Բալայանն իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում