Իրավունք 17:07 30/10/2012

«Նախկին ոստիկանապետի որդին հանցակիցներ է ունեցել». Նոր մանրամասներ Վ. Ղուկասյանի փեսայի սպանության գործով

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված ընկերոջ` երիտասարդ Կարեն Եսայանի գործով իրավահաջորդ մայրը` Անահիտ Իսկանդարյանը և նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը պնդում են, որ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` այժմ կալանավորված Հարություն Սարգսյանն է սպանողը: Սակայն Հարությունի պաշտպան Լուսինե Սահակյանը համաձայն չէ և ինքն էլ իր հերթին պնդում է, որ հիմա «անմեղ մարդ է գտնվում կալանքի տակ»:

Հիշեցնենք` Վարդան Ղուկասյանի փեսան` Կարեն Եսայանը սպանվել էր իր նշանադրությունից առաջ, ապրիլի 12-ին: Եսայանի սպանության գործով ձերբակալվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը: Սպանության գործը հանձնվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (կանխամտածված, դիտավորյալ սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք կրել, պատրաստել, օգտագործել): 

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Անահիտն ասաց, որ դժգոհ է նախաքննությունից, որովհետև վերջերս Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետը տեսակցել է կալանավորված որդու հետ, մինչդեռ կալանքի տակ գտնվող մեղադրյալի տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա սահմանափակում կա դրված: Նախաքննական մարմնի այս գործողություններն էլ հիմք են հանդիսացել, որ նա նամակ գրի հանրապետության նախագահին:

«Դժգոհ եմ նախաքննությունից, ինքն է (նկատի ունի Հարություն Սարգսյանին-հեղ.) հենց խփողը, փորձաքննության եզրակացությունները բոլորն իր դեմ են: Ապացուցված է ամեն ինչով: Տեսախցիկներն էլ որ նայեք, ամբողջը կտեսնեք, ինչն ինչոց է», -ասաց տիկին Անահիտը:

Նրա պնդմամբ, մի շարք տեսաժապավենները, կրակած զենքի առկայությունը, բազում անհերքելի, ուղղակի ապացույցները, այդ թվում փորձագիտական եզրակացությունները վկայում են Հարություն Սարգսյանի անմիջական մասնակցությունը սպանությանը:

Կարեն Եսայանի սպանության գործով նախաքննական մարմնից դժգոհությունների շղթան շարունակում է նաև Կարեն Եսայանի իրավահաջորդի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Ճիշտ է նախաքննությունը դեռ չի ավարտվել, բայց ինչքանով որ ծանոթ ենք նախաքննական մարմնի գործողություններին, ունենք որոշակի դժգոհություններ: Այն, որ ոստիկանապետը թույլատրել է մեղադրյալի հորը տեսակցել որդու հետ տիկին Անահիտին տեղեկացրել էր քննիչը: Այս պարագայում օրենքի շրջանցում է տեղի ունեցել: Որքանով մեզ հայտնի է մեղադրյալը ցուցմունքներ էլ չի տալիս, և այս պահին որքանով էր նպատակահարմար, ճիշտ, որ թույլատրեցին հանդիպել որդու հետ: Եվ հիմա մենք չգիտենք, թե ինչ կարող է լինել դրա հետևանքը», -փոխանցեց Վարդուհի Էլբակյանը` ընդգծելով, որ ոստիկանության համակարգի նախկին պաշտոնյան, օգտագործելով համակարգում իր նախկին կապերը, ճնշում է գործադրում նախաքննական մարմնի վրա:

«Եթե այսօր նա նստում է քննիչի սենյակում և չի թույլատրում, որ վկայի հետ կատարվի հարցաքննություն, խոչընդոտում է հարցաքննությանը, դա միանշանակ խոսում է այն մասին, որ նա ճնշում է գործադրում նախաքննական մարմնի վրա: Այլ կարծիք լինել չի կարող: Իհարկե, նա իր կապերն է օգտագործում, այլապես ինչու է նրա հետ բացառություն արվել», -նշեց Վարդուհի Էլբակյանը:

Այն, որ Կարեն Եսայանի սպանության մեջ միակ կասկածվող Հարություն Սարգսյանը ցուցմունքներ չի տալիս, մեզ հետ զրույցում հաստատեց նաև նրա պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով, իր պաշտպանյալը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունքներ չի տալիս: 

Մեր դիտարկմանը, թե տուժող կողմը պարբերաբար նամակներ է  ուղարկում նախագահին և պնդում, որ Հարություն Սարգսյանը մեղավոր է, Լուսինե Սահակյանը պատասխանեց կարճ. «Տուժող կողմը բարեխիղճ մոլորության մեջ է»:

Մեր մյուս հարցին, թե արդյոք կարո՞ղ է ասել, որ երկար ամիսներ ձգվող նախաքննությունը փակուղու մեջ է, Հարություն Սարգսյանի փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև նախաքննության նյութերին ծանոթ չեմ դեռ: Երբ նախաքննությունը կավարտվի, կծանոթանամ նյութերին և կասեմ` արդյոք փակուղու մե՞ջ է թե՞ ոչ: Բայց մի բան ակնհայտ է, որ հիմա կալանքի տակ գտնվում է անմեղ անձ»:

Վարդուհի Էլբակյանը, սակայն, նշում է, որ բնականաբար, Լուսինե Սահակյանի պաշտպանական մարտավարությունն է այդպիսին և ինքը համաձայն չէ նրա հետ:

«Ես ձայնագրություններն անձամբ եմ տեսել, որ Կարեն Եսայանին երկու օր անընդմեջ բոլոր ժամերին հետևել է Հարություն Սարգսյանի մեքենան: Այդ մասին ասում է նաև տուժողը` տիկին Անահիտը: Վերջին կադրը եղել է այն, որ նա, հենց նշանադրության օրը, կանգնեցրել է Կարեն Եսայանին, նստել է նրա մեքենան ու նրանք միասին գնացել են: Չգիտեմ էլ ինչ է պարզել նախաքննությունը, բայց գիտեմ, որ դրանից հետո Կարեն Եսայանին գտել են դաժանաբար սպանված: Այսօրվա ապացույցները մեզ համար բավարար են, որ պնդենք, որ սպանողը մեղադրյալն է», -փոխանցեց պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Բացի այդ, նրա խոսքով, ըստ փորձագետի եզրակացության, մեղադրյալի հագուստի վրայից կրակոցի հետքեր են հայտնաբերվել:

Տիկին Անահիտը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ Հարությունը հանցակիցներ է ունեցել: «էդ եղեռնը մի հոգու գործ չէր: Անպայման, ինքն էնդեղ մենակ չի եղել, երկու հոգի իրեն հետ են բերել էդ վայրից»,- ասաց Կարեն Եսայանի մայրը:

Այս առնչությամբ փաստաբան Էլբակյանը որևէ հստակ բան չի կարող ասել: «Այս պահին հաստատապես ոչինչ չեմ կարող հայտարարել, քանի դեռ չունենք գործի նյութերը: Երբ գործի նյութերը կունենանք, դրանից հետո ես հայտարարությամբ հանդես կգամ», -եզրափակեց փաստաբանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}