Ո՞վ կզբաղեցնի Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը. ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացվեն նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի՝ այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան