Հայաստանը Լեռնային Ղարաբաղի միջազգային մակարդակով ճանաչման գործընթաց է սկսել
«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի միջազգային մակարդակով ճանաչման գործընթաց է սկսել և ներկայումս այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ: Դրա ապացույցն էլ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին շրջագայություններն են և նրա հանդիպումները հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
«Ըստ մաքսիմում ծրագրի` առաջիկա մի քանի տարիներին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությամբ ՀՀ-ն պետք է հասնի Հայոց ցեղասպանության և ԼՂՀ անկախության ճանաչմանը»,- գրել են թուրքական ԶԼՄ-ները:
ՀՀ ԱԳՆ-ն այս առնչությամբ երեկ հրաժարվել է մեկնաբանություն տալ: