Կասպերսկի լաբորատորիան Հայաստանը դասել է ինտերնետային վիրուսների համար խոցելի երկրների առաջին տասնյակում
Կասպերսկի լաբորատորիան հրապարակել է 2012 թ-ի երրորդ եռամսյակի ինտերնետային վտանգները գնահատող զեկույցը:
Հուլիս-սեպտեմբեր ամիսների ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանը հայտնվել է ինտերնետային վտանգների խոցելի երկրների առաջին տասնյակում: Ըստ այդմ, ինտերնետային վարակի համար խոցելի երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ Տաջիկստանից և Ռուսաստանից հետո: Մեր երկրին հաջորդում են Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Բելառուսը: Հատկանշական է, որ առաջին 12 ամենախոցելի երկրները կազմում են բացառապես ԱՊՀ պետությունները:
Վնասակար հոսթինգների քանակությամբ այս եռամսյակում առաջին հորիզոնական է դուրս եկել Ռուսաստանը (23,2%)` առաջ անցնելով սույն ցանկի ավանդական առաջնորդ ԱՄՆ-ից (20,3%): Այս հանգամանքը լաբորատորիայում բացատրում են նաև այն փաստով, որ ՌԴ տարածքում հոսթինգների քանակը ևս աճել է (+8,6%), մինչդեռ ԱՄՆ-ում, այն նվազել (-9,7%). Առաջին եռյակը կազմող երկրների ինտերնետային կայքերին է բաժնի հասնում վնասակար բովանդակության մոտ 60%-ը: Ինտերնետային վիրուսներից առավել ապահով երկրները Աֆրիկյան պետություններն են, ինչը բացատրվում է մայրցամաքում ինտերնետի թույլ զարգացվածության ու հասանելիության աստիճանով:
Ինտերնետային վարակի մակարդակը գնահատելիս, լաբորատորիայի աշխատակիցները հաշվել են առել, թե տարբեր երկրներում ինչ հաճախականությամբ են օգատատերերը արձանագրում հակավիրուսային ծրագրերի գործարկումը:
Ինտերնետային կայքերից տարածվող վնասակար ծրագրերի տոկոսը ևս փոփոխություններ չի կրել: Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալներով, 2012թ. երրորդ եռամսյակում հայտաբերվել և վնասազերծվել է 1 347 231 728 վնասակար ֆայլ: Հարձակման ենթարկված բջջային սարքավորումների 28%-ն Android օպերացիոն համակարգի 2, 3, 6 տարբերակներով է աշխատում: Երրորդ եռամսյակում հարձակման ենթարկվածների 56%-ն օգտագործում է Java-ի խոցելի օբյեկտները: Վտանգավոր ծրագրեր են հայտնաբերվել 91.9 մլն վեբ հասցեներում, ինչը 3 անգամ ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից:
Երրորդ եռմասյակում տարբեր երկրներում գործող ինտերնետային կայքերից արձանագրվել է 511 269 302 հարձակում, որոնց զգալի մասնաբաժինը ընկնում է այնպիսի վիրուսային ծրագրերի վրա, ինչպիսիք են Malicious URL (90,70%) Trojan.Script. Generic (2,30%) և Trojan.Script.Iframer (1,60%):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին