Իրավունք 15:30 30/10/2012

Բաց նամակ երկրի ղեկավարին. Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերացումը Հայաստանում. խոսքից՝ գործի

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան համատեղ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`պատճեններն ուղարկելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Նամակի հեղինակները կոչ են անում ՀՀ իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի առաջարկությունների կատարման ուղղությամբ:

«Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերացումը Հայաստանում. խոսքից՝ գործի
Հարգելի պարոն Նախագահ,
2012 թվականի մայիսի 10 և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն վերանայեց Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը: Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)՝ Հայաստանում իր անդամ կազմակերպության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի հետ համատեղ, ներկայացրեցին այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիային ներպետական օրենսդրության, գործողությունների և քաղաքականությունների համապատասխանության վերաբերյալ:

Հայկական պատվիրակության հետ երկօրյա կառուցողական երկխոսության արդյունքում ՄԱԿ-ի Կոմիտեն ընդունեց եզրափակիչ դիտարկումներ, որոնցում լուրջ մտահոգություն էր արտահայտվում մի շարք հարցերի վերաբերյալ: Կոմիտեն հայտարարել է, որ այն «լրջորեն մտահոգված է […] ոստիկանության կողմից ձերբակալված անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման շարունակական բազմաթիվ մեղադրանքների առնչությամբ» , մասնավորապես քրեական դատավարության շրջանակում խոստովանություն կորզելու նպատակով , ինչպես նաև զինվորական անձնակազմի կողմից կիրառված դեպքերի վերաբերյալ : Կոմիտեն եզրակացրել է, որ քննությունները և դատական հետապնդումները չեն իրականացվում անհապաղ, անաչառ կամ արդյունավետ, և հետևաբար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում և տուժողներին փոխհատուցում չի տրամադրվում: «Խոշտանգումների» սահմանումը ՀՀ Քրեական օրենսգրքում չի համապատասխանում Կոնվենցիայի 1 և 4-րդ հոդվածներին:

Կոմիտեն նաև նշել է, որ «խոշտանգումների և վատ վերաբերմունքի տուժողները և վկաները բողոք չեն ներկայացնում իշխանություններին` վրեժխնդրության վախի պատճառով» . Բացակայում է արդյունավետ մեխանիզմը, որը կհեշտացներ բողոքների ներկայացման գործընթացը և գործնականում կապահովեր, որ բողոք ներկայացնողները պաշտպանված լինեն վատ վերաբերմունքից, ահաբեկումից կամ ճնշումներից, որոնց կարող են ենթարկվել բողոք ներկայացնելու համար:
Մի շարք առաջարկությունների թվում ՄԱԿ-ի Կոմիտեն ընդգծել է, որ ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի «անհապաղ և արդյունավետ միջոցներ ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ գործնականում, որպեսզի յուրաքանչյուր ձերբակալված անձ ոստիկանություն բերվելու առաջին իսկ պահից օգտվի բոլոր իրավական երաշխիքներից : Դրանք ներառում են պաշտպան ունենալու, անկախ բժշկական զննություն անցնելու, հարազատներին տեղեկացնելու, իրենց իրավունքների մասին իրազեկվելու և շտապ կարգով դատավորի մոտ ներկայացվելու իրավունքները:

Ի լրումն, որպես հետագա կանխարգելիչ միջոց անհրաժեշտ է ոստիկանության բոլոր բաժանմունքներում և կալանավորվածներին պահելու վայրերում հարցաքննությունների ձայնա- և տեսագրումն ապահովելու համար միջոցներ ձեռնարկել:
Ավելին, ինչպես հիշատակել է Կոմիտեն, միջազգային իրավունքի համաձայն, խոշտանգումների միջոցով կորզված ցուցմունքները երբևէ չպետք է կիրառվեն որպես ապացույց դատավարության ընթացքում : Համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն ապահովելու դատարանում ապացույցների ներկայացման վերաբերյալ օրենդրության համապատասխանությունը Կոնվենցիայի 15-րդ հոդվածին, և խոշտանգումների միջոցով ձեռքբերված հայտարարությունները չներկայացվեն իբրև ապացույց որևէ դատավարության ընթացքում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) կիսում են ՄԱԿ-ի Կոմիտեի կողմից արտահայտած մտահոգությունները: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել առաջարկությունների կատարման ուղղությամբ:
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «խոշտանգում» եզրույթը Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատշաճ կերպով սահմանվի, համարժեքորեն կանխարգելվեն խոշտանգումները և վատ վերաբերմունքը ողջ հանրապետությունում և ապահովվի պատասխանատվությունը՝ խոշտանգումների, վատ վերաբերմունքի և ազատությունից զրկված անձանց գտնվելու վայրերում մահվան բոլոր դեպքերի փաստով անհապաղ, լիարժեք և անաչառ քննություն իրականացնելու միջոցով: Ինպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին և հրապարակել հետապնդման նման դեպքերի արդյունքները:
Պրն Նախագահ,
Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից ՀՀ պարտավորությունների կատարման վերանայումը Հայաստանի Հանրապետության համար առիթ է ապացուցելու, որ այն հավատարիմ է իր երկրում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերացմանն ուղղված իր միջազգային պարտավորություններին: ՔՀԻ և FIDH կոչ են անում ՀՀ իշխանություններին օգտագործել այս հնարավորությունը օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու, քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը բարեփոխելու և այլ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ՝ համապատասխանեցնելով օրենսդրությունը և գործնական կիրառությունը միջազգային չափանիշներին»:

FIDH Նախագահ Սուեր Բելհասսեն
ՔՀԻ Նախագահ Արման Դանիելյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}