Մամուլի քարտուղար. Վարչապետին Ռուսաստանից առաջարկ չեն արել
Վարչապետ Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոն չի առաջարկվել: Panorama.am-ին այդ մասին վստահեցրեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Նման առաջարկով վարչապետ Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Հ. Բերբերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում