Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների և անցած տասը ամսվա արդյունքների հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: