Շարմազանովն արձագանքում է Օսկանյանին. Դիլետանտիզմը մնում է դիլետանտիզմ…

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` վերջերս հնչեցրած քննադատություններից մեկին : Նախկին նախարարն այդ գրառումը կատարել է ուղիղ մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքայն իր էջում:

Շարմազանովի պատասխանը հրապարակում ենք առանց փոփոխությունների ու միջամտության:

«Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հերթական քննադատությունն է արտահայտել ՀՀ իշխանությունների հասցեին` արտաքին քաղաքականության վերաբերյալ: Արդյո՞ք այդ քննադատություններն առարկայական են, թե ներքաղաքական տիրույթում են ու էժանագին պոպուլիզմ:

«Օսկանյանը, «զարմանքով արձանագրում է» և չի հասկանում ներկայիս ԱԳ նախարարի` ասիական, աֆրիկյան և լատինամերիկյան այցերի կարևորությունը: Իհարկե «անհասկանալի» կլինի, քանզի իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նախկին արտգործնախարարը մոռացության մատնեց վերոնշյալ տարածաշրջանները, ինչի արդյունքում տասնյակ երկրներ ուղղակի «հանձնվեցին» ադրբեջանական հակահայկական քաղաքականությանն ի պահ: Միգուցե այդ անտարբերությո՞ւնն էր, որ ծնեց Օսկանյանի 10-ամյա կոմպլեմենտարիզմի «դափնեպսակը»` 2008թ. ՄԱԿ-ի ԳԱ հակահայկական բանաձևը, որին ի դեպ կողմ քվեարկեցին հետագայում մեր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնված երկրները: Միգուցե այն, ինչ արվում է այսօր, նախորդ բացթողումների եւ դրանց հետևանքների վերացո՞ւմն է, որի լավագույն վկայությունը վերջերս ԱԳ նախարար Նալբանդյանի՝ Մեխիկոյում արտահայտած անհանգստությունն ու բացատրությունների պահանջն էր:

Օսկանյանը նաև թվարկում է տարածաշրջանային վերջին զարգացումները (Սաֆարովի արտահանձնում, ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում, ռուս-թուրքական եւ այլն), որոնք, ըստ նրա` «լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում»:
Նախկին արտգործնախարարի տրամաբանությամբ Հայաստանի դիվանագիտությունը, օգտվելով Սաֆարովի արտահանձնման փաստից, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը: Իսկ արդյոք այդ գործընթացը նո՞ր պետք է սկսվի: Չէ՞ որ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միայն 2008թ-ից սկսվեց ամրապնդվել ու ամրագրվել միջազգային հանրության հրապարակային հայտարարություններում:

Օսկանյանը, «ինքնորոշված լինելու փաստի ամրագրում» ասելով, առաջարկում է, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր»: Հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում նրան նման առաջարկ անել իր պաշտոնավարման երկարուձիգ տարիների ընթացքում: Մի՞թե նախկին արտգործնախարարը չի գիտակցում, որ այսօր հայկական կողմը ադրբեջանական նավթա-ֆինանսական գերակշռությանը հակակշռում է բանակցություններում իր դիվանագիտական գերակայությամբ: Մի՞թե չի տեսնում, որ այդ գերակշռությունն է, որ այսօր ջղաձգումների մեջ է գցել Բաքվին, որը վերջին փորձերն է անում դուրս պրծնել ներկա բանակցային ձևաչափից:

Իսկ ի՞նչ է առաջարկում Օսկանյանը: Ըստ էության նախկին արտգործնախարարն առաջարկում է ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, Բաքվի բանակցային հետքայլին պատասխանել համարժեք հետքայլով:

Բոլորին է հայտնի, և դա ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ երաշխիքի գործնական ապահովումը, կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը տապալի բանակցային գործընթացը:

Սաֆարովի ազատ արձակումից հետո Հայաստանը բանակցություններում շահեց ուղիղ այնքան, որքան կորցրեց Ադրբեջանը, և դա շարունակվում է արտահայտվել թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում, թե՛ դրանից դուրս միջազգային գլխավոր դերակատարների վերաբերմունքում Բաքվի նկատմամբ:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա զարմանալի է, որ նրա համար պարզ չէ, որ Հայաստանի փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ այնպիսի բարձր մակարդակի վրա են գտնվում, որ մենք կարիք չունենք օգտվել մեր դաշնակցի այլ երկրների հետ լավացող կամ վատացող հարաբերություններից:
Իսկ առաջարկությունը, թե թուրք-սիրիական լարվածությունն օգտագործելով պետք է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ամբողջ աշխարհն այսօր մատնանշում է Թուրքիային՝ ասելով, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Օսկանյանի առաջարկներին հետևելով կարելի է գնդակը վերադարձնել ոչ միայն հայկական կիսադաշտ, այլև հայկական դարպաս:
Ըստ էության, Օսկանյանի առաջարկներն Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների մասով կարելի է որակել որպես դիլետանտիզմ: Մեկ-մեկ կարելի է լսել արտաքին քաղաքական որևէ փորձ չունեցող վերլուծաբանի քննադատությունը` ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից վարվող դիվանագիտությանը: Դա ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ, քանի որ իրական քաղաքականությունից կտրված անհատը այլ պատկերացումներ ունի դրա մասին, հաճախ իր պարզունակ մոտեցումները պատկերացնում է իրականի ու հնարավորի սահմաններում: Բայց երբ այս կարգի դատողություններ է անում ԱԳՆ-ում 15 տարի ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած մարդը, այստեղ արդեն լուրջ հարցեր են առաջանում:
Դիլետանտիզմը մնում է դիլետանտիզմ…»

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ 
ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ 
ՀՀԿ ԽՈՍՆԱԿ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}