Սնեյդերը բաց կթողնի «Յուվենթուսի» հետ հանդիպումը
«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը բաց կթողնի «Յուվենթուսի» հետ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Թեև ֆուտբոլիստը մեկամսյա դադարից հետո սկսել է մարզվել ընդհանուր խմբում, այնուամենայնիվ, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին չի ցանկանում ռիսկի դիմել և Սնեյդերին խաղադաշտ դուրս բերել անչափ կարևոր այդ խաղում:
«Չեմ կարծում, որ Սնեյդերը պատրաստ հանդես գալ Թուրինում: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել և չենք ցանկանում միայն 1 խաղի պատճառով կորցնել նրան»,- հայտարարել է Ստրամաչոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում