Գ. Ծառուկյանը նախընտրում է չեզոքությունը
ԲՀԿ-ին մոտ կանգնած` «168 ժամի» աղբյուրների համաձայն, թեև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ, սակայն հակված է, այսպես ասած, «չեզոք» դիրքորոշում որդեգրելու հնարավորությանը:
Այսինքն` ԲՀԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրում, սակայն, միաժամանակ, որևէ այլ թեկնածուի, այսինքն` գործող նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտոնապես չի սատարում:
«Եթե այս սցենարն իրականություն դառնա, ապա նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կամ կոալիցիա կվերադառնա նախկին` հավասար անդամի կարգավիճակով, կամ հաջորդ կառավարությունում կստանա մի քանի պորտֆել` «ոչ կուսակցական» նախարարների համար: Այնպես, ինչպես գործող Սպորտի և երիտասարդության նախարարի դեպքում»,- գրում է թերթը: