Ընտանեկան բռնություններ. Հարսը վառել է սկեսրայրի սեռական օրգանները
«Առավոտ» օրաթերթը ներկայացրել է ընտանեկան բռնությունների պատմություններ:
«Ես ու երկու եղբայրներս հաճախ էին ականատես լինում մորս և նրա սիրեկանի սեռական հարաբերություններին: Բոլորս նույն սենյակում էինք քնում: Նրանց համար նշանակություն էլ չուներ` քնած էինք, թե արթուն: Վաղ հասակում, հորս մահից հետո, մենք ստիպված էինք ապրել մորս սիրեկանի հետ, որին մայրս մեր տուն էր բերել: Նա մորս ներկայությամբ անընդհատ նվաստացնում ու ծեծում էր մեզ: Մայրս ոչ էլ պաշտպանում էր մեզ, ու անտարբերությամբ էր լսում եղբորս, երբ նա լացակումած պատմում էր, թե ինչպես էր այդ մարդը սիգարետով այրել նրա ձեռքը, քանի որ եղբայրս հրաժարվել էր նրա հերթական քմահաճուքը կատարել»,- այս մասին «Կանանց իրավունքների կենտրոնի» մասնագետներին պատմել է շիրակցի 16-ամյա աղջիկը: Նրա խոսքերով` եղբայրներն այդ ամենը չհանդուրժելով` տնից փախել են, մեկն օրերով թափառել է փողոցներում, արդյունքում անչափահասին խուլիգանության համար ձերբակալել են, իսկ մյուս եղբայրը հայրական պապի մոտ է ապաստան գտել:
Տավուշի մարզի գյուղերից մեկում էլ հարսը այրել է սկեսրայրի սեռական օրգանները: Հարսը պատմել է, որ սկեսրայրը պարբերաբար հետապնդել է իրեն, ինքն էլ ամուսնուն տեղյակ չի պահել այդ մասին, որպեսզի տանը կռիվ չլինի: Մի օր էլ, երբ հարսն արդուկ անելիս է եղել, սկեսրայրը մոտեցել է հարսին, գրկել ու փորձել բռնաբարել, իսկ հարսն էլ տաք արդուկով պաշտպանվել է և այրել սկեսրայրի սեռական օրգանները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան