Փոխնախարար. Վարդենիսի շրջանում հիվանդ կենդանիներ չկան (տեսանյութ)
Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում այժմ հիվանդ կենդանիներ չկան:
«Ծովակ ու հարակից գյուղերում իրականացել են ու իրականացվում են համապատասխան բոլոր միջոցառումները, անընդհատ երեկոյան ու առավոտյան ժամերին անասունները անասնաբուժական զննում են անցնում»,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ անասունները պատվաստված են եղել, հիվանդացել են արյան պարազիտային հիվանդությամբ, ինչի հետևանքով նրանց դիմադրողականությունը թուլացել է, «երկրորդ ինֆեկցիան աշխատել է»:
Գեղարքունիքի մարզում դեռ սեպտեմբեր ամսին նկատվել է կենդանիների հիվանդություն, հիվանդության դեմ պայքար է սկսվել, կազմակերպվել է նրանց բուժումը և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների սկզբին այն անցել է, սակայն մի կենդանու մսեղիքում հայտնաբերվել է սիբիրախտի սպոր:
«Գյուղնախարարության կողմից կարանտին է հայտարարվել այդ գյուղում և նրան հարակից 6 գյուղում, քանի որ սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստում է իրականացվել, որից հետո արգելվում է այդ մսեղիքն օգտագործել տասնչորս օրվա ընթացքում»,-ասաց Գրիշա Բաղիյանը, հավելելով, որ սիբիրախտի վտանգը մեծանում է գարնանը և աշնանը, քանի որ խոտը կարճանում է, և կենդանին ավելի շատ է շփվում հողի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սիբիրախտ հիվանդության ախտորոշմամբ 15 հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա