Թեհրանում կայացել է Իրանի արտաքին գործերի և Սիրիայի նավթի նախարարների հանդիպումը
Թեհրանում կայացել է Իրանի արտաքին գործերի և Սիրիայի նավթի նախարարների հանդիպումը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Սիրիայի նավթի նախարար Սայիդ Հենիդիի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Ծանր պահերին Սիրիան իր առակցությունն է ցուցաբերել Իրանի Իսլամական Հանրապետությանը, ուստի Իրանի պաշտոնյաներն էլ ներկայում հակված են աջակցելու Սիրիայի ժողովրդին»:
Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու ՄԱԿ-ի ներկայացուցչի գործադրած ջանքերին, ափսոսանք է հայտնել, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը չպահպանեցին հրադադարը:
Սիրիայի նավթի նախարարն իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդին, կառավարությանն ու ժողովրդին շնորհակալություն է հայտնել սիրիացիներին աջակցություն ցուցաբերելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում