ՀՅԴ-ն սեփական թեկնածու չի ունենա
«Հրապարակը» պարզել է, որ ՀՅԴ-ն սովորաբար հինգշաբթի օրերին ԳՄ նիստեր է անում, սակայն ՀՅԴ ԳՄ նիստը, ինչպես և ՀՀԿ ԳՄ-ինը, անցած շաբաթ տեղի է ունեցել ուրբաթ օրը: Ըստ թերթի` ՀՅԴ-ն երկու խնդրի է անդրադարձել. ա) ստեղծված քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով. թերթի հիշեցմամբ` մինչ այդ հիմնականում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը, բ) չի բոյկոտելու ընտրությունները. եթե «նորմալ», իրենց գաղափարական գծին համապատասխան թեկնածու եղավ, կպաշտպանեն, եթե ոչ` առանց բոյկոտի մասին բարձրագոչ հայտարարությունների պարզապես չեն մասնակցի: