ԱՎԾ. Հոկտեմբերին արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնաճ
2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնաճ, ինչը հիմնականում ձվի, հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 2.5-9.0% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.2-9.0%
գնաճ, իսկ 2-ում`0.4-0.2% գնանկում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. հոկտեմբերին 2011թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.2% գնանկում, իսկ 2012թ. սեպտեմբերի համեմատ`9.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի` 15.1%, ծաղկակաղամբի` 15.6%, կաղամբի` 17.3%, սմբուկի`30.9%, կանաչ պղպեղի`32.6%, լոլիկի` 96.6% գնաճով: 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կարտոֆիլի և կանաչ լոբու գներն աճել են համապատասխանաբար 2.4% և 4.0%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է գազարի` 18.7%, կանաչ սոխի` 17.2%, գլուխ սոխի` 7.5%, խառը կանաչեղենի`6.6%, բողկի` 6.4%, սխտորի`6.3%, ճակնդեղի` 4.1% գնանկում:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 1.5-13.3%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում), իսկ մեկում գրանցվել է 2.4% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 10.9 %-ով:
Մրգի ապրանքախմբում 2012թ. հոկտեմբերին 2011թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.1% գնանկում, իսկ 2012թ. սեպտեմբերի համեմատ`5.6% գնաճ: 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կիտրոնի գինն աճել է 2.0%-ով, տանձինը` 2.3%-ով, խնձորինը`4.0%-ով, ադամաթզինը`4.1%-ով, մանդարինինը` 23.6%-ով, սեխինը` 27.8%-ով, խաղողինը` 34.5%-ով, ձմերուկինը` 48.8%-ով, սալորինը` 53.4%-ով, դեղձինը` 72.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է արքայանարնջի`34.2%, նռան`24.2%, նարնջի` 4.0% գնանկում:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.4-9.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում), իսկ մեկում գրանցվել է 7.8% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 8.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են