Դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից` ՃՈ աշխատակցին ապտակելու համար
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցի: Ըստ թերթի տեղեկությունների` Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետև նրան հրավիրել է իր աշխատասենյակ և դաժանաբար ծեծել: «Ժողովուրդը» փորձել է լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանել է. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը դատախազության համակարգում աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին` դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու պատճառով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում