Մատը կտրած դատապարտյալը 20 անգամ պատասխանատվության է ենթարկվել. Ի՞նչ պետք է անի նախարարը
Այսօր Ազգային ժողովում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ եկած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից լրագրողները հետաքրքրվեցին մատը կտրած դատապարտյալի մասին:
«Նա 20 անգամ պատասխանատվության է ենթարկվել: Ավելի փակ ռեժիմ է «Գորիսը», նրան ուղարկում ենք «Գորիս», բնականաբար, չի ուզում գնալ, քանի որ այնտեղ ավելի խիստ է լինելու իր համար: Նախորդ անգամ ասում էր` ինձ թողեք գնամ տուն, կինս ու մայրս կռվում են, դրա համար նա մյուս մատն էր կտրում: Այս դեպքում ինչ եք ուզում որ նախարարն անի», -Թառոյանի վերաբերյալ հարցին պատասխանելով, ասաց նախարար Թովմասյանը:
Ճկույթը կտրած դատապարտյալը Կարեն Թառոյանն է. Նա առաջ էլ է ճկույթ կտրել