«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառել Նանիին
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության և այդ թիմի ֆուտբոլիստ Նանիի միջև ընթացող բանակցությունները կարող են ձախողվել: Ակումբի հետ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կլրանա 2014 թ. հունիսին: «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում կորցնել ֆուտբոլիստին և նրան առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, սակայն Նանին չի շտապում պատասխանել:
«The Daily Telegraph»-ի տեղեկություններով` կողմերը չեն կարողանում պայմանավորվել Նանիի աշխատավարձի հարցում:
Եթե մինչև մրցաշրջանի ավարտը կողմերը համաձայնության չհանգեն, «Մանչեսթեր Յունայթեդն» ստիպված կլինի ամռանը վաճառել պորտուգալացի խաղացողի տրանսֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում