Մեսսին կքվեարկի Խավիի, Ինյեստայի ու Ագուերոյի օգտին
«Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդ Լիոնել Մեսսին պատմել է, թե ում օգտին է քվեարկելու տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում:
«Ես կքվեարկեմ Խավիի, Ինյեստայի, ինչպես նաև հավաքականում իմ խաղընկերոջ` Սերխիո Ագուերոյի օգտին: Նաև կարծում եմ, որ այս անգամ «Ոսկե գնդակին» կարող է արժանանալ Իկեր Կասիլյասը: Իհարկե, բարձր են նաև Քրիշտիանուի հնարավորությունները»,- ասել է Մեսսին:
«Բարսելոնի» հարձակվողը նաև նշել է, որ անհամբերությամբ է սպասում իր որդու լույս աշխարհ գալուն:
«Շատ բան կփոխվի իմ մեջ,- շեշտել է Մեսսին:- Սպասում եմ այդ իրադարձությանը և պատկերացնում եմ, թե դա ինչպիսի հսկայական պատասխանատվություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում