«ԻՌՆԱ». Նախագահներ` Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դրական գնահատելով օրերս Երևանում անցկացված հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները, ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները խրախուսում են երկու երկրների հարաբերությունների ընդլայմանը բոլոր ոլորտներում:
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էլ իր հերթին նշել է, որ համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը հաստատում է երկու երկրների խորը, վաղեմի և բարեկամական հարաբերությունների ամրությունը և վկայում է, որ Երևանն ու Թեհրանը վճռական են երկկողմ հարաբերությունների մակարդակն էլ ավելի բարձրացնելու հարցում:
Նախորդող տեղեկատվություն՝
Սերժ Սարգսյան. Հայ-իրանական համագործակցության օրինակների շարքը շուտով կհամալրի Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը
Երևանում մեկնարկել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը
Նոյեմբերին Արաքս գետի վրա տեղի կունենա հայ-իրանական համատեղ հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքը