Ա.Ասատրյանը վստահեցնում է` մարդիկ փողոցում չեն հայտնվի
«Բնական է, որ բնակարանները չեն կարող լինել հավերժ, բայց չեն կարող լինել նաև մեկ տարի ժամկետով»,- Panorama.am-ի այսօրվա` «Մարալիկի սոցիալական տների մղձավանջը` պետությունը բնակարանները հետ կվերցնի» հրապարակման մեջ բարձրաձայնած խնդրի վերաբերյալ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, Մարալիկի սոցիալական շենքի բնակիչների համար անակնկալ է եղել այն հանգամանքը, որ իրենց հատկացված բնակարանները ժամանակավոր են: Ավելին` մեր ձեռքի տակ եղած պայմանագրում ժամկետը նշված է երեք տարով, և համապատասխան գերատեսչությունից ստացված պատասխանից էլ հասկանալի էր, որ պետությունը կոնկրետ ժամկետ էլ չի նշելու ու ցանկացած պահի էլ, փաստորեն, կարող է բնակարանը հետ վերցնել:
Վերջին այդ դիտարկմանը նախարարը արձագանքեց, թե` այդպիսի բան չի կարող լինել. «Հիմա այդ չափորոշիչները հաստատելու ենք կառավարության հետ, որտեղ այդ ամեն ինչը նախատեսված է լինելու: Հնարավոր չի, որ մարդիկ հայտնվեն փողոցում»:
Իսկ թե ինչո՞ւ են քաղաքացիները ժամանակավոր կացարանի մասին տեղեկանում միայն հիմա, երբ պետք է պայմանագիր կնքեն, Ա.Ասատրյանը նշեց, թե `«Պատճառը նա է եղել, որ բնակիչները տեղյակ չեն եղել կարգին, ընդամենը. դա լուծելիք խնդիր է, որևէ պրոբլեմ չեմ տեսնում դրանում»:
Լրագրողների դիտարկմանը, որ այդուհանդերձ պայմանագրերում ոչ մի ժամկետ չկա, և վախը մարդկանց սրտում մնում է, որ մի օր նրանք նորից կհայտնվեն փողոցում նախարարը վստահեցրեց` նման բան հնարավոր չէ:
Նախորդիվ` Մարալիկի սոցիալական տների մղձավանջը` պետությունը բնակարանները հետ կվերցնի
Պետությունը բնակարան է բաշխում ուղղակի անելու համար, առանց ճիշտ հասցեականության
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան