«Կբարձրանա քոլեջների գործունեության արդյունավետությունը»
Կառավարության որոշմամբ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով` «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին։
Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին` դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը, մի հարց, որը նույնպես օրախնդիր է դառնում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ 2012 թ. պետբյուջեում կատարվել է վերաբաշխում` փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ավելի քան 780 մլն դրամ հատկացվել 2012 թ. հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրերի իրականացման գծով պարտքեր չառաջացնելու համար։ Միևնույն ժամանակ ընթացիկ տարում սովորողների թվաքանակի փոփոխության հետևանքով ճշտվել է կրթության ոլորտի ծախսը. այն նվազեցվել է ավելի քան 690 մլն դրամով, որն ուղղվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա