Ֆերգյուսոնը քննադատել է Նանիին
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Նանին պետք է գնդակ պահեր, այլ ոչ թե խաբք կատարեր հանդիպման վերջին րոպեներին, ինչը հանգեցրեց այն բանին, որ գնդակը հայտնվեց հենց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասում:
«Երրորդ գոլի դրվագում մենք պարզապես գնդակը տվեցինք մրցակցին, չնայած մինչ այդ լիովին վերահսկում էինք խաղի ընթացքը,- ասել է Ֆերգյուսոնը:- Ընդամենը պետք է շարունակեինք գնդակ պահել, բայց Նանին որոշեց շրջանցել մրցակցի խաղացողին, կորցրեց գնդակը, և արդյունքում «Չելսին» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ: Ես չգիտեմ` արդյոք խախտում կա՞ր, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ մեր երիտասարդ խաղացողները լրացուցիչ խաղակեսերի ընթացքում հուզվում էին:
Երբ հաշվի մեջ առջևում ես 3:2 հաշվով, պարտավոր ես հանգիստ խաղը հասցնել տրամաբանական ավարտի: Այս պարտության համար ինքներս մեզ պետք է մեղադրենք»:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկությունում «Չելսին» 5:4 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում