Այսօրվանից Ղարաբաղից զանգելը` իջեցված սակագներով
Այսօր Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն թողարկում է նոր ծառայություն` «ՄԵՐՈՆՑՈՎ»: Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, այն նախատեսված է միայն կանխավճարային բաժանորդների համար: Պայմաններ`
.դեպի Ղարաբաղ Տելեկոմի ցանց` 50% իջեցված սակագին
. դեպի Հայաստան` 25% իջեցված սակագին :
Հեռախոսահամարները ավելացվում են բաժանորդի ծառայության ցանկում անվճար: Հեռախոսահամարի յուրաքանչյուր փոփոխություն արժե 150 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդները կարող են հավաքել *777*հեռախոսահամարը# հաստատել և ընտրել առավելագույնը 3 հեռախոսահամար:
Բոլոր 3` «Մերոնցով» ծառայության ցանկի մեջ գրանցված համարները կարող են լինել Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարներ, կամ 2-ը Ղարաբաղ Տելեկոմի, 1-ը` Հայաստանի տարածքում գործող ցանկացած օպերատորի հեռախոսահամար: