Մշակույթի նախարարությունը հնարավոր է տեղափոխվի Գյումրի
«Հրապարակը» գրում է, որ տեղեկություններ ունի այն մասին, որ այժմ քննարկվում է ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը։ Այն դեռ քննարկման փուլում է, եթե նման որոշում կայացվի, ապա ակնհայտ է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել երբեմնի մշակութային քաղաքի կոլորիտը։
«Բայց, հաշվի առնելով այն, որ մեր չինովնիկները հիմնականում երևանցիներ են, ամեն կերպ կխոչընդոտեն նման որոշման կայացմանը»,- գրում է թերթը։
Տեղեկության վերաբերյալ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ մշակույթի նախարարությունից։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Ստեփանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չունեն այդ մասին: