Իրանում ՀՀ դեսպան. Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա
Հայ-իրանական քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանում անցկացվող լրատվամիջոցների 19-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հայտարարել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Հայաստանի դեսպանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Այս տարի լրացավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, հուսով եմ, որ առաջիկա տարիներին երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան»: