Իտալիայում նշում են Միկի Մաուսի 80-ամյակը
Իտալիայում նշելու են հանրահայտ Միկի Մաուսի իտալական տարբերակի 80-ամյակը: Նախաձեռնությունը «Ուոլթ Դիսնեյ» ընկերությանն է և իտալական հրատարակչություններից մեկինը: 1932 թվականին հրատարակիչ Ջուզեպպե Ներբինին թողարկել է Միկի Մաուսի մասին առաջին նկարազարդված ալբոմը, որտեղ Միկկին կոչվեց Տոպոլինո՝ իտալերեն մկնիկ: Իտալացիների արդեն մի քանի սերունդ Տոպոլինո-Միկիին իրենց հայրենակից են համարում` չմտածելով նրա ամերիկյան ծագման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում