ԲՀԿ-ն նորից լռում է, Ծառուկյանը հստակ ոչինչ չի ասել
Արտերկրից վերադառնալուց հետո, ըստ «Ժողովուրդ»-ի, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է արել, որը մի քանի ժամ է տևել։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ որևէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին՝ միայն հավաստիացնելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք»։ Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցվել։ Ներկաներից որևէ մեկը չի համարձակվել Ծառուկյանի ներկայությամբ ակնարկված կոշտ պայքարից հրաժարվելու անհրաժեշտություն առաջ քաշել, միայն նիստից հետո որոշ նախկին պաշտոնյաներ ու գործարարներ նեղսրտել են, թե չեն հասկանում ինչ է կատարվում։ «Ժողովուրդ»–ի բոլոր փորձերը՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկնաբանություններ ստանալու, ձախողվել են։