Ուսանողներին տեղյակ չե՞ն պահել. ակադեմիական պարտքի լուծարքի երեք հնարավորությունը փոխարինվել է երկուսով
2011-2012թթ. ուսումնական տարում ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել բուհերից: 130-ը կամ 10%-ը բուհերից դուրս են մնացել վարձավճարը չմուծելու պատճառով, իսկ մնացածը` ակադեմիական պարտքի, մասնավորապես, վատ սովորելու, ծրագիրը չյուրացնելու արդյունքում: Վերջիններս իրենց իրավունքները վերականգնելու համար կարող են դիմել նորաստեղծ ուսանողների պաշտպանության նախաձեռնությանը:
Այս մասին ասուլիսոմ հայտնեց նախաձեռնության անդամ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից դուրս մնացած ուսանող Միքայել Նազարյանը:
«Մենք հետամուտ ենք լինելու, որ այդ ուսանողների ոտնահարված իրավունքները վերականագնվեն: Պետք է արագացնենք բողոքարկման պրոցեսը, քանի որ մենք ազատվել ենք հակաօրինական»,- նշեց նա, բացատրելով, որ իրենց տեղյակ չեն պահել, որ ակադեմիական պարտքի լուծարքի երեք հնարավորությունը փոխարինվել է երկուսով:
«Եթե չկտրեին այդ հնարավորությունը, հավանականությունը մեծ է, որ դուրս մնային ոչ թե 1324 ուսանող, այլ ավելի քիչ»,- ասաց նա:
Միաժամանկ նախկին ուսանողն ասաց, որ իր հեռացումն ինքը կապում է իր` բուհում դրսևորած քաղաքացիական ակտիվության հետ` բողոքելով նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնից ազատելու դեմ:
Միքայելն ասաց, որ նոյեմբերի 19-ին զորակոչվելու է հայկական բանակ, վերադառնալուց հետո շարունակելու է ուսումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա