Հասարակություն 10:22 01/11/2012

Մարալիկի սոցիալական տների մղձավանջը` պետությունը բնակարանները հետ կվերցնի

Հեղինակ` Լիա Խոջոյան

Երկար սպասումից հետո հոկտեմբերի սկզբին Մարալիկում վերջապես շահագործման հանձնվեցին սոցիալական երեք շենքերը, որտեղ 59 բնակարան ստացան մանկատան շրջանավարտներ, հաշմանդամներ ու միայնակ տարեցներ: Դրանից հետո թեման կարծես թե փակվեց` տները ստացան, փառք Աստծո, դե թող վայելեն:

Սակայն պարզվեց, որ բնակարանները իրենց սեփականատերերին բացի ուրախությունից (ի վերջո բնակարան ստացածների մի հատվածը բնակարան ստացավ տարիներով թիթեղյա տնակներում, վարձով ու այստեղ-այնտեղ յոլլա գնալուց հետո) նաև մտահոգվելու, անհանգստանալու ու վախը սրտում ապրելու նոր առիթ դարձան. շահառուներից և ոչ մեկը, պարզվում է, տեղյակ չէր, որ բնակարանները տրվում են X ժամանակով, միայն երբ պայմանագիր կնքելու ժամանակն եկավ դա պարզվեց:

Մեր ձեռքի տակ է պայմանագրի ձևը, որը կնքվում է Մարալիկի սոցիալական շենքերում բնակարան ստացած քաղաքացու` փոխառուի և փոխատուի` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև:

Նախ, առաջին խնդիրը, որ աչք է զառնում պայմանագրի ժամկետն է: Պայմանագրի 6-րդ կետում կարդում ենք.

«Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է մինչև 01.11.2015թ. ( մեր օրինակում կնքման ամսաթիվ է նշված 01.11.2012թ.): Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել»:

Պայմանագրի 8-րդ հոդվածում էլ կարդում ենք.
«Փոխառուն պարտավորվում է սույն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ազատել բնակարանը»:

Այլ կերպ ասած, մեկ ամիս առաջ սոցիալական բնակարան ստացած քաղաքացիների ուրախությունը ընդամենը երեք տարի կտևի, որից հետո, եթե պետությունը չցանկանա երկարաձգել պայմանագիրը, նրանք նորից կհայտնվեն այնտեղ, որտեղից հասել են Մարալիկ:

Ինչ վերաբերում է պայմանագրի այլ դրույթներին, ապա դրանց թվում կարելի է առանձնացնել պայմանագրի այն հատվածը, որը վերաբերում է փոխառուի պարտավորություններին:

Մասնավորապես կարդում ենք.
«Փոխառուն պարտավոր է պահպանել մաքրություն բնակարանում և ընդհանուր օգտագործման տարածքներում, պահպանել հասարակական կարգը և ներքին կարգապահական կանոնները…. սահմանված ժամկետում կատարել էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների վարձավճարները»: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են…

Panorama.am-ը պայմանագրում առկա դրույթների շուրջ փորձեց զրուցել պատասխանատու անձանց հետ` պարզելու, ինչո՞ւ երեք տարի, ինչպե՞ս ստացվեց, որ Մարալիկի սոցիալական շենքերի շահագործման սպասումով հետաքրքրվող ԶԼՄ-ներին որևէ մեկն այդպես էլ չասեց, որ դրանք ժամանակավոր կացարան են հանդիսանալու այն խմբերի անձանց, որոնք բնակարան կստանան և այլն:

Նախ, մեզ ուղորդեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի մոտ, սակայն վերջինս դժվարացավ պատասխանել ժամկետների առումով ու նշեց, որ պայմանագրի վերջնական տեսքին չի ծանոթացել, բայց տեղյակ է, որ կան շահառուներ, ում հետ պայմանագիրը կնքվում է 3 կամ 5 տարով: Ու միայն հստակ ընդգծեց, որ ինչ վերաբերվում է տարեցներին, ապա նրանց հետ պայմանագիրը անժամկետ է կնքվում:

Սակայն «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահան Զուրաբյանն էլ լրիվ այլ բան ասաց. «Չկա նման հասկացողություն` 3 տարի, 5 տարի կամ անժամկետ: Բնակարանները տրվում են անօթևաններին, որպես ժամանակավոր կացարան մինչև նրանք ձեռք բերեն կամ նվեր կստանան իրենց սեփական բնակարանը»,- Panorama.am-ին ասաց Վ.Զուրաբյանը:

Նրա խոսքով, եթե քաղաքացին բնակարան ձեռք բերի, ապա սոցիալական բնակարանը պետությունը նրանից կվերցնի, սակայն որպես այդպիսին ժամկետ, թե այն լրացավ ու մարդուն պետք է բնակարանից դուրս հանել չկա և միայն ՊՈԱԿ-ն է որոշում, թե երբ է դադարեցնում պայմանագրի գործունեության ժամկետը:

Հետաքրքրվեցինք` եթե անցած ժամանակահատվածում, որը այնուամենայնիվ, ֆիքսվում է պայմանագրում, քաղաքացին բնակարան չի ձեռք բերում, պայմանագրում ամրագրված է, որ ժամկետը կարող է չերկարաձգվել. «Այո, դա էլ է հնարավոր, որ չերկարաձգվի»,- նշեց Վ.Զուրաբյանը:

Այն, որ պայմանագիրը, փաստորեն, բնակարան ստացածներին անընդհատ վախի մեջ է պահելու, առավել ևս երբ պարզվում է, որ ժամկետ էլ չկա հստակ ու պետությունը ցանկացած պահի կարող է նրանց կանգնացնել բնակարանը ազատելու պահանջի առաջ ըստ մեր զրուցակցի այնքան էլ այդպես չէ. «Եթե քաղաքացին խախտի պայմանագրում առկա կետերը, ապա այդ դեպքում կազատի բնակարանը: Բայց եթե նա այդ կետերը չի խախտի ու կլինի բարեխիղճ օգտագործող, ապա չեմ կարծում»,- նշեց նա, սակայն հավելենք, որ բարի կամքի վրա թողնված հարցերը միշտ ամենից շատ մտահոգողն են լինում:

Ինչ վերաբերում է պայմանագրում առկա այլ դրույթների, ապա այս իմաստով Վ.Զուրաբյանը ձեռնպահ մնաց ավելին հայտնելուց , քան` «պետք է բնակարանը մաքուր վերադարձնել»: Միայն նշեց, որ պայմանագիր կազմելը նախարարության գործառույթն է, այն հաստատվում է նախարարի կողմից և բոլոր հարցերը, հետևաբար, հենց նրանց պետք է հասցեագրել:

Նախորդիվ` Պետությունը բնակարան է բաշխում ուղղակի անելու համար, առանց ճիշտ հասցեականության



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}