Փորձագետ. «Այսքան տարի այդ գնով գազը վաճառելուց հետո շահույթն ի՞նչ է եղել»
Թեև գազի գինը սահմանվում է Կրեմլում, սակայն մինչ օրս Հայաստանի բնակիչը ստանում է այն ոչ թե Ռուսաստանից եկող ինքնարժեքով, այլ` մատակարարի կողմից ինքնակամ սահմանվող գնացուցակով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Գազը ստանում են 180 դոլարով, բայց վաճառում`360-ով Սա ի՞նչ բիզնես է՝ երբ ապրանքն առնվելուց հետո սեփական քաղաքացիներին վաճառվում է կրկնակի գնով… Պարբերաբար ասում են, որ «ՀայՌուսգազարդ»-ը լավագույն կազմակերպություններից մեկն է համարվում: Եթե ամեն մեկիս հնարավորություն ընձեռվի գին կրկնապատկել, լա~վ վիճակում կլինենք», - ասաց բանախոսը:
Հ.Մեսրոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունն ունի իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ում, և հետևելով Սահմանադրության մեջ ամրագրված այն դրույթին, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, երկրի իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն: «Առանց դոտացիաների սպառողներին հասնող գազի գինը կարելի է չթանկացնել»,- նշեց փորձագետը:
Բանախոսը նաև առաջարկեց գնագոյացման աճը Հայաստանում չհաշվարկել միայն ԱՎԾ-ի առաջարկած 470 անուն ապրանք գներով` նշելով, որ երկրի բնակչության մեծ մասը ոչ բոլոր այդ ապրանքներից է օգտվում: Ըստ բանախոսի` գնագոյացման աճը կարելի է հաշվարկել երեք սանդղակով` 470 անուն ապրանքատեսակով, գնաճ՝ աղքատ դասի համար և գնաճ՝ միջին դասի սպառողների համար:
«Կստացվեն շատ այլ թվեր, քանի որ իրական գնաճը, իր վրա է զգում և՛ աղքատը, և՛ մի քիչ լավ ապրողը: Եթե մենք, իրոք, մտածում ենք մարդկանց մասին, ոչ միայն գազի գինը չպետք է բարձրանա, այլև հարց պետք է բարձրացվի, թե այսքան տարի այդ գնով վաճառելուց հետո, շահույթն ի՞նչ է եղել»,- նշեց Հարություն Մեսրոբյանը:
«Գազը ստանում են 180 դոլարով, բայց վաճառում`360-ով Սա ի՞նչ բիզնես է՝ երբ ապրանքն առնվելուց հետո սեփական քաղաքացիներին վաճառվում է կրկնակի գնով… Պարբերաբար ասում են, որ «ՀայՌուսգազարդ»-ը լավագույն կազմակերպություններից մեկն է համարվում: Եթե ամեն մեկիս հնարավորություն ընձեռվի գին կրկնապատկել, լա~վ վիճակում կլինենք», - ասաց բանախոսը:
Հ.Մեսրոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունն ունի իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ում, և հետևելով Սահմանադրության մեջ ամրագրված այն դրույթին, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, երկրի իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն: «Առանց դոտացիաների սպառողներին հասնող գազի գինը կարելի է չթանկացնել»,- նշեց փորձագետը:
Փորձագետը նաև առաջարկեց գնագոյացման աճը Հայաստանում չհաշվարկել միայն ԱՎԾ-ի առաջարկած 470 անուն ապրանք գներով, նշելով, որ երկրի բնակչության մեծ մասը այդ բոլոր այդ ապրանքներից չի օգտվում: Ըստ բանախոսի` գնագոյացման աճը կարելի է հաշվարկել երեք սանդղակով` 470 անուն ապրանքատեսակներով, գնաճ՝ աղքատ դասի համար և գնաճ՝ միջին դասի սպառողների համար:
«Կստացվեն շատ այլ թվեր, քանի որ իրական գնաճը, իր վրա է զգում և՛ աղքատը, և՛ մի քիչ լավ ապրողը: Եթե մենք, իրոք, մտածում ենք մարդկանց մասին, ոչ միայն գազի գինը չպետք է բարձրանա, այլև հարց պետք է բարձրացվի, թե այսքան տարի այդ գնով վաճառելուց հետո, շահույթն ի՞նչ է եղել»,- նշեց Հարություն Մեսրոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա