Եկող տարվանից մարզերից Երևան հիվանդների ուղեգրումները կկանոնակարգվեն
Բուժհաստատություններից ստացված 2013թ. գնումների պլանները մարզպետարաններում քննարկվելուց հետո ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն։
Առղջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նախարարը կարևորել է, որ հսկողություն սահմանելուց զատ բուժհիմնարկներին օգնեն գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում։
Նախարարը նաև հանձնարարել է, որ մինչև նոյեմբերի վերջը պատրաստ լինեն պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Եկող տարվանից մարզերից Երևան հիվանդների ուղեգրումները ևս կկանոնակարգվեն։
Մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը Դերենիկ Դումանյանին ներկայացրել են նաև Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները նախարարի հրամանով մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում մասնագետների մարզային այցերի մասին։ Նախարարը հանձնարարել է ամեն շաբաթ տեղեկացնել այդ այցերի արդյունքների մասին և հորդորել է այդ գործընթացում առավել ակտիվորեն ընդգրկել մարզային գլխավոր մասնագետներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա