«Բոխումի» 17-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը հետաքրքրել է Մոուրինյոյին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է իր թիմ հրավիրել «Բոխումի» կիսապաշտպան Լեոն Գորեցկային: Այս մասին հաղորդում է «Bild»-ը:
17-ամյա Գորեցկան Գերմանիայում ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի համարում ունի: Մոուրինյոն կցանկանար, որ պատանի կիսապաշտպանը նախ իր ուժերը փորձեր «Ռեալի» երիտասարդական թիմում:
«Մենք չենք պլանավորում բաժանվել Գորեցկայից,- ասել է գերմանական ակումբի մենեջեր Յենս Տոդտը:- Նա դեռ շատ երկար կխաղա «Բոխումի» կազմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում