Նեյմար. «Երազում եմ Եվրոպայում խաղալու մասին, բայց դեռ դրա ժամանակը չէ»
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է շարունակել ելույթները իր ներկայիս թիմում: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:
Բրազիլիայի ազգային ընտրանու խաղացողի ծառայություններով եվրոպական մի շարք գրանդներ են հետաքրքրված, սակայն ակումբի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ Նեյմարը մինչև 2014 թ. ոչ մի այլ ակումբ չի տեղափոխվի: Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ կլրանա նրա գործող պայմանագրի ժամկետը «Սանթոսի» հետ:
«Իհարկե, երազում եմ Եվրոպայում խաղալու մասին, բայց դեռ Բրազիլիայից հեռանալու ժամանակը չէ»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան նույնպես այն կարծիքին է, որ մինչև աշխարհի 2014 թ. առաջնությունը Նեյմարը չպետք է հեռանա Բրազիլիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում