Orange-ի բաժանորդները կարող են թարմացնել այլ սոցիալական ցանցերի իրենց պրոֆիլները Orange Բլոգի միջոցով
Orange Բլոգն այսուհետ համակցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերի հետ` ներառյալ Odnoklasniki, Facebook,Twitter և Tumblr: Սա նշանակում է, որ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի օգտագործողների` մյուս սոցիալական ցանցերում առկա էջերում:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Orange Բլոգի պրոֆիլը այլ սոցցանցում առկա պրոֆիլին միացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Orange Բլոգի էջ և «կարգավորումներ» բաժնում միացնել համապատասխան էջը Orange Բլոգի էջին: Այս հնարավորությունից կարող են օգտվել Orange Բլոգի միայն այն օգտագործողները, ովքեր գրանցվելիս նշել են իրենց Orange հեռախոսահամարը: Այսպիսով, հնարավոր է դառնում պարզապես SMS-ի, MMS-ի, կամ www.orangeblog.am-ի միջոցով թարմացնել պրոֆիլը միանգամից մի քանի սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն:
Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե:
Orange-ի բաժանորդները Orange Բլոգից օգտվելիս ունեն հատուկ առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին և բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքով: Orange-ի բաժանորդները կարող են նաև 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցով “թարմացնել” կարգավիճակը, թողնել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ: Ավելին, կարելի է նաև լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար MMS-ի միջոցով: Պետք է պարզապես 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով նկարը կամ տեսանյութը:
Orange Բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին տեղադրել մինչև 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների դեպքում կազմում է 100 մեգաբայթ: