Նոյեմբերի 1-ից ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է տեխզննման կտրոնի առկայությունը
Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանության կողմից անցկացվող ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը:
Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից ու մանրամասնում, որ ճանապարհային ոստիկանությունը 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսել է մեծածավալ միջոցառումների շարքով, որոնք միտված են հանրապետության ճանապարհներին առավել անվտանգ երթևեկություն ապահովելուն:
Առաջին փուլը սեպտեմբերին իրականացված «Անվտանգ միամսյակն» էր, որի լիարժեք իրականացման արդյունքում արձանագրեցինք զրո ցուցանիշ՝ դպրոցամերձ ճանապարհահատվածներում պատահարների առումով:
Հաջորդը՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությունն էր՝ ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոցը վարող անձանց հայտնաբերելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ոչ պակաս արդյունավետ էին նաև ձեռնարկված միջոցները՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտի երթևեկը պատշաճ դարձնելու ուղղությամբ:
«Վարորդներին տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը մեկնարկում է այսօրվանից՝ նոյեմբերի 1-ից: Ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու են նաև տեխնիկական զննության կտրոնների առկայությունը: Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ:
Ոստիկանությունից վարորդներին հիշեցնում են, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա