Ռոնալդուին կանչել են դատարան` Բեռլուսկոնիի գործով
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, որպես վկա, հրավիրել են դատարան` Սիլվիո Բեռլուսկոնիի գործով: Դատական նիստը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի օրը: «Միլանի» սեփականատիրոջն այս անգամ մեղադրում են անչափահաս մարմնավաճառուհիների ծառայություններից օգտվելու մեջ:
«Ոսկե գնդակի» գլխավոր թեկնածուներից մեկը` Ռոնալդուն, դատարանում պետք է պատմի ոմն Ռուբիի մասին, ով պարուհի է, հենց ում հետ կապված էլ մեղադրում են Բեռլուսկոնիին: Աղջկա խոսքերով` նա Քրիշտիանուի հետ ծանոթացել է հենց Իտալիայի նախկին վարչապետի տանը:
Բեռլուսկոնիի դատապաշտպանը որոշել է դատարան հրավիրել Ռոնալդուին: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Ռուբին, ում իսկական անունն է Կարիմա Էլ-Մահրուգ, նախկինում դատարան է քաշ տվել նաև պորտուգալացուն, իբր վերջինիս հետ ինտիմ կապ է ունեցել Միլանում: Այնուամենայնիվ, Ռոնալդուին հաջողվել է ապացուցել, որ այն ժամանակահատվածում, որի մասին խոսում է Ռուբինը, ինքն այդ քաղաքում չի եղել: Եվ ահա «Ռեալի» հարձակվողի ցուցմունքները կարող են մեծ դեր ունենալ դատական գործում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիլվիո Բեռլուսկոնին պետական հարկերը չվճարելու համար դատապարտվել էր 4 տարով, սակայն քաղաքական գործչին հաջողվել էր կրճատել ժամկետը` մինչև 1 տարի: Այնուամենայնիվ, նա ստիպված է վճարել տուգանք` 10 մլն եվրո գումարի չափով և 3 տարի չզբաղեցնել պետական որևէ պաշտոն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում