Ըստ Ա.Շաբոյանի՝ հացի թանկացումը պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետևում է հացամթերքի շուկայում տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ ԱրտաԿ Շաբոյանը:
Նրա խոսքերով՝ ամեն օր հացի գնի մոնիթորինգ է անցկացվում, մասնավորապես՝ ուսումնասիրվում է ոչ միայն տեղական շուկան, այլև Հայաստան ներկրվող ցորենի գինը: «Գնային փոփոխությունները համահունչ են միջազգային շուկայի զարգացումներին: Միջազգային շուկայում անընդհատ տեղի է ունենում ցորենի գնի աճ»,- ասաց Ա.Շաբոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա