Տիգրան Սարգսյան. «ՀՀ նախագահը պահանջում է` կոռուպցիայի դեմ կիրառել վիրահատական գործողություններ»
«Հանրապետության նախագահի հետ ունեցել եմ զրույց` կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ: Այն իրավիճակը, որ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում` մեզ չի բավարարում»,- մինչ ՀՀ կառավարության նիստը սկսելը այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հանրապետության նախագահը պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք լինեն շոշափելի և տեսանելի»,- ասաց Տ.Սարգսյանը` հավելելով, որ վաղը հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:
Նրա խոսքերով` որպեսզի այստեղ հաջողություններ ունենան, կարծում է, որ անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:
Տ.Սարգսյանը գերատեսչությունների ղեկավարներին խնդրեց առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավարին` այն մասով, թե որ ՀԿ-ների հետ են իրենք ակտիվ համագործակցում այս բնագավառում, որպեսզի նրանց նույնպես դարձնեն մասնակից այս քննարկումներին:
«Կարծում եմ, որ ճիշտ կլինի հրավիրել նաև ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքերում»,- նշեց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում