«ԱրմենՏել»- ն ընդլայնում է վաճառքի և սպասարկման գրասենյակների թիվը Երևանում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանի Ջրվեժ միկրոշրջանում նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի բացման մասին: Նոր գրասենյակը գտնվում է Քոչինյան փողոց 9/4 հասցեում: Գրասենյակը կաշխատի երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, շաբաթ` 10:00-ից մինչև 15:00-ը, հանգստյան օրը` կիրակի: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Բացելով 25-րդ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը մայրաքաղաքում` «ԱրմենՏել»-ը նպատակ ունի ընկերության ծառայություններն էլ ավելի մոտեցնել հաճախորդներին: Գրագիտություն և քաղաքավարիություն, հարմարավետություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին. ահա այն հիմանկան չափորոշիչներն, որոնցով մենք առաջնորդվում ենք հաճախորդների սպասարկման ոլորտում: Հայաստանում Beeline ապրանքանիշի գործունեության ժամանակահատվածում, մենք բազմիցս բարելավել ենք այս ծառայությունը, բայց մենք չենք պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով: Մոտ ապագայում պատրաստվում ենք ավելացնել վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը և ներդնել սպասարկման նորագույն մեթոդներ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ նոր գրասենյակը 25-րդն է մայրաքաղաքում, իսկ Հայաստանի տարածքում գործում է 82 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները