«Արմենիան Քարդի» կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման համար
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Երևանում այսօր բանկոմատները չեն աշխատում և քաղաքացիներին չի հաջողվում գումարներ կանխիկացնել: Նշենք, որ խնդիրն առկա է նաև մարզերում. այս պահին որոշ բանկերում հերթեր են գոյացել:
Արմենիան Քարդ ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ: Ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ:
«Քարտապաներից Արմենիան Քարդ ընկերությունը հայցում է նրանց ներողամտությունը` պատճառած անհարմարությունների համար»,- հայտնում են ընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները