Բժիշկ. Քարվաճառի շրջանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով տուժած 15 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Նախօրեին գիշերը Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով վիրավորված զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած ճեպազրույցում նշեց հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուծժառայության մայոր Արման Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին, ժամը 21.59-ին Վարդենիս–Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: Ավտովթարի հետևանքով 4 չինծառայող մահացել է, 15-ը վիրավորվել:
Բժիշը նշեց, որ Վարդենիսի հոսպիտալից Կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել ավտովթարի հետևանքով տուծաժ բոլոր զինծառայողները` 15 հոգի: Նրա խոսքով, տեղափոխումը տեղի է ունեցել երեք փուլով, սկսվել է երեկվանից և շարունակվել մինչև այս պահը:
«Հիվանդների մոտ առկա է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տարբեր պաթոլոգիաներ: Գրեթե բոլորի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, սակայն կյանքին սպառնացող վտանգ որևէ հիվանդի մոտ չկա»,- նշեց Ա. Հակոբյանը:
Ըստ նրա, հիվանդներից ամենածանրը Արթուր Եղիազարյանի վիճակն է գնահատվում: Վերջինիս մոտ, ըստ բժշկի, առկա է կրծքային 6-րդ ողի սուր կոտրվածք: Ա. Հակոբյանը նշեց, որ կատարվել է շտապ վիրահատություն և նորագույն տեխնոլոգիաների միջոցով կատարվել է վնասված ողի վերականգնում:
Բժիշկը փաստեց, որ տեղափոխված հիվանդներից միայն հինգն են գտնվում վերակենդանացման բաժանմունքում, իսկ մնացածների վիճակը միջին ծանրության է գտնվում: Նրանք գտնվում են տարբեր բաժանմունքներում: Բժիշը նշեց, որ դեռևս վաղ է խոսել հիվանդների առողջության հետագա վերականգնման վերաբերյալ` փաստելով, որ հիվանդները հոսպիտալում կմնան մեկ շաբաթից մինչև մեկ ամիս:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածով, պայմանագրային զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենայի դիմացից մեքենան է դուրս եկել և լույսը գցել վարորդի աչքերին: Իր հերթին, «Ուրալի» վարորդը ցանկացել է ավելի լայն շրջանցում կատարել, սակայն հողը փախել է մեքենայի տակից և մեքենան գլորվել է ձորը: ԼՂՀ ՊԲ-ից նշեցին, որ այն հենակետը, որտեղ զինծառայողները հերթափոխ են կատարել, գտնվում է 2800-3500 մմ բարձրության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են